«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 1 «Ստ. Գրիգորյան եվ Տերյանի »Կատվի դրախտ» եվՉարենցի «Էմալե

«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 1 «Ստ. Գրիգորյան եվ Տերյանի »Կատվի դրախտ» եվՉարենցի «Էմալե

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Կուրտիկյան, խմբ. տեղակալ` Ֆ. Մելոյան: Սպիտակ եվ նարնջագույն կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են, սպիտակ հորիզոնական երկու գիծ: Չարենցը «Էմալե պրոֆիլը Ձեր» գրել է 1920թ. փետրվարին, Երեվանում: Նվիրել է Արմենուհի Տիգրանյանին` բանաստեղծուհի, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրը:Շարքի ենթավերնագիրն է «Գալանտ երգեր Էմալե պրոֆիլը Ձեր» այն կենտրոնական բանաստեղծություն է, որը առավելապես է արտահայտում Չարենցի ամբողջ բանաստեղծական շարքի բովանդակությունը: Չարենցի շարքում կան գալանտ նրբագեղ բանաստեղծություններ, որոնք գալիս են Պառնասի ավանդներից: Տերյանի եվ Չարենցի շարքերը կարելի է հասկանալ միայն նրանց փոխհարաբերակցությամբ եվ նույն կարգի այլ երեվույթների հետ առնչության մեջ` որը տվյալ դեպքում կառուցվածքային բնույթ է կրում: Որպես կառուցվածքների հիերարխիա նախասկզնականության տեսակետից Պրոֆիլը կարծես թե հակադրվում է «Կատվի դրախտին»: ,-նշում է հոդվածագիրը,-այդ կառուցվածքի մեջ «Կատվի դրախտի» երրորդության բոլոր բաղադրիչները` հեգնանք-ինքնահեգնանք տեքստի դրամատիկ լարվածություն, Չարենցի «Պրոֆիլում» տեսանելի կերպարանափոխության են ենթարկվել, որվ եվ պայմանավորված են այս երկու շարքերի կապը եվ հնարավորությունը` մտցնելու մի միասնական կառուցվածքի մեջ: Մենք գործ ունենք բանաստեղծական վերին կուլտուրայի եվ զգացմունքների ամենանուրբ եվ բարձր արտահայտությունների, գույների եվ նրբերանգների հազվագյուտ ներդաշնակության հետ: Հոդվածում համեմատելով Չարենցի եվ Տերյանի շարքերից մեջբերած տողերը, հեղինակը նշում է, որ հնարավոր է հայտնաբերել եվ նմանություն , եվ տարնմանություն: Շապիկի եվ անվանաթերթի չորրորդ էջին` ձախ անկյունում, ամսագրի խորհրդանիշն է` շրջանի մեջ Մ.Մաշտոցն է` նստած ձեռքերը տարածած. նրա մոտ ծնկած է Կորյուն աշակերտը, ձախ կողմում մեր այբուբենն է:: Անվանաթերթի ներքեվում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  160 Նյութը՝  կավճաթուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981 Չափս՝  26սմ x 17սմ Տպարան՝  Երևան, համար երկրորդ տպ.,Տերյան 44 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2968 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6094