Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում «Ա.Ս.Պուշկինի ծննդյան 175-ամյակի առթիվ» խորագրի տակ Ս.Դարոնյանի «Պուշկինը հայերեն» հոդվածն է, որտեղ հեղինակը անդրադառնում է Պուշկինի հայերեն թարգմանություններին, հատկապես նշում է Հ.Թումանյանի՝ թարգմանական արվեստի գլուխգործոց, դասական օրինակ դարձած «Ձմեռվա իրիկունը» Պուշկինի երկը: Հեղափոխությունից հետո Պուշկինը դառնում է խորհրդային բոլոր ժողովուրդների բանաստեղծը: Առաջինը նրան ողջունել է Եղիշե Չարենցը:
«Կանգնած է դեռ ահա անդին...
«...Ու մնաց մեծ, մնաց մաքուր...»:
Չարենցը ունի այլ բանաստեղծություններ՝ նվիրված Պուշկինի հիշատակին.
«Օ՜, Ալեքսանդր, ոչ հռչակ, ոչ գանձ... (1935-36)», «Օ, Ալեքսանդր, պոետ պայծառ,-... (1937) և այլն: Կատարել է նաև Պուշկինի երկերից թարգմանություններ:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1103 131
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2287