«Սովետական Հայաստան» N64  «Հարազատ հարկի տակ»

«Սովետական Հայաստան» N64 «Հարազատ հարկի տակ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին: Հոբելյանական հանդիսավոր ցերեկույթը բացել և զեկուցել է թանգարանի տնօրեն Ն.Բաղդասարյանը: Բանաստեղծի կյանքի ու գործի մասին խոսել են Ս.Բազյանը,Գ.Հովնանը, Լ.Սամվելյանը, Ս.Կապուտիկյանը, բանաստեղծի դուստր Արփենիկ Չարենցը, մոսկվացի գրող-թարգմանիչ Ն.Միցկևիչը և ուրիշներ: Հետաքրքիր հիշողություններով հանդես է եկել Ե.Չարենցի դպրոցական ընկեր Արտաշես Ալեքսանդրյանը և թանգարանին նվիրել «Մանկության հուշեր» ձեռագիր գիրքը՝ արժեքավոր լուսանկարներով: Ամենահուզիչը դերասան Ազատ Գասպարյանի ելույթն է, ով «Հայֆիլմ» կինոստուդիայում «Ծնունդ» կինոնկարում հանդես է եկել Չարենցի դերակատարմամբ: Վերջում Ալ.Ադամյանը կարդացել է Չարենցի երկերից, Իսկ Հայրիկ Մուրադյանը կատարել է ժող.երգեր: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1971 468 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4873