Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում Մոսկվայի գրականության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Յու.Իվանովը տեղեկացնում է, որ Եղիշե Չարենցի՝ ռուսերեն հրատարակած առաջին գիրքը «Երկիր Նաիրին» է: Այն լույս է տեսել Մոսկվայում, 1926-ին, 3000 օրինակ տպաքանակով: Հրատարակությունը մատենագրական հազվագյուտ նմուշ է:
Մոսկվայի գրականության պետական թանգարանի գրական ֆոնդերի՝ «Հազվագյուտ և ինքնագրով գրքերի» բաժնում պահվում է «Երկիր Նաիրի» վեպը՝ հեղինակի ինքնագրով: Տիտղոսաթերթին Չարենցն իր նշումը կատարել է 1928-ի հուլիսին: Այդ օրը Երևան էր ժամանել Մ.Գորկին: Կոմունարների այգում հավաք է կայացել ի պատիվ մեծ գրողի, իսկ երեկոյան հանդիպում է ունեցել Հայաստանի գրողների հետ, նաև Չարենցի հետ: Նա Գորկուն նվիրել է գրքի հիշյալ օրինակը՝ «Թանկագին Մաքսիմ Գորկուն. Եղիշե Չարենց, 25 հուլիսի, 1928թ. Երևան» թվագրումով:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1971 469
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ4874