«Սովետական մանկավարժ»-7, Ա. Չարենց, Մ. Մազմանյան«Հ...
«Սովետական մանկավարժ»-7, Ա. Չարենց, Մ. Մազմանյան«Հոգեբանական դիտողություններ Չարենցի ստեղծ. վերաբերյ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ամսագրի գլխավոր խմբագիր` Մ. Հ. Մկրտչյան, պատ. քարտուղար` Ս. Ա. Արսենյան:
Շապիկի դիմերեսին` ներքեվում, մանուշակագույն թանաքով գրած է«10էջ «Կոմիտաս» պոեմի տարբերակներից:
Հոդվածը զետեղված է «Ուսուցչի ինքնակրթության համար» խորագրի ներքո: Հոդվածում նշվում է, որ Ե. Չարենցն այն մտածող գրողներից է, որ ինքնավերլուծությամբ եվ այլ մեթոդներով միշտ ձգտել է պարզ ներկայացնել, թե ինքն ինչ է գրել, ինչպես եվ ինչու, որին վերաբերող փաստերն ու եզրակացությունը եվս արտահայտել է չափածո խոսքով:
Նրա տաղերը, չափածո խորհուրդներն ու ուղերձները, ռուբայիները, դիստիքոսները միաժամանակ նաեվ սեփական ստեղծագործությունների արժեքավորումներն են, դրանց վերաբերյալ պոետի հոգեբանական -փիլիսոփայական խորհրդածությունները: Իմաստուն կերպով ու մեծ ներշնչանքով քննել է գեղարվեստական ստեղծագործությանը վերաբրեող կարեվորագույն խնդիրներ: Արտասահմանյան ուղեվորությունը չափազանց բեղմնավոր, օգտակար եղավ, որի ընթացքում առաջացան հետաքրքրական խորհրդածություններ, հակասականտպավորություններ , որոնք նկատելի են Հ. Սուրխաթյանին գրած նամակներում:30-ական թթ. գրած բանաստեղծություններից զգում ենք, թե ինչպիսի ստեղծագործական վերելք է ապրել հայ մեծ րգիչը կյանքը պոետիկորեն ըմբռնելու տեսակետից: Հանճարներին հատուկ տառապանքի ու փորձության բյուրեղացումից ծնունդ են առել այն գլուխգործոցները, որոնց կյանքի կոչելու ցանկությամբ Չարենցը անընդհատ հղկել ու կատարելագործել է իր արվեստի ըմբռնումն ու վարպետությունը` իրեն օգնության կանչելով մուսաներին եվ բոլոր դարերի անմահներին,- ավարտում են իրենց խոսքը հոդվածի հեղինակները:
Շապիկի դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 96Նյութը՝ կավճապատ թուղթ, թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1973, հուլիսՉափս՝ 25,5 x 17սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1041
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6217