Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Տուփն օվալաձև է՝ ուռուցիկ կափարիչով: Իրանը հարթ է, իսկ կափարիչի արտաքին մակերեսին, առանձին շերտով, հյուսքանախշ շրջանակի մեջ դրվագված և ամրացված են ոճավորված ընդգծված ծաղկաթերթիկներ: Այսպիսի տուփերը օգտագործվել են նաև որպես հարդարանքի ներկերի տուփեր, որտեղ պահվել է ծաղկափոշի՝ սինդուր, դեմքը, ձեռքերը կամ մազերի հերաբաժան գիծը զարդանախշելու համար (հնդիկների սովորույթների համապատասխան մարմնի վրա զարդանախշվել է 16 տեղ): Տուփը ծառայել է նաև որպես զարդատուփ: Զարդատուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ արծաթՔաշ (գր)՝ 91,2 գՏրամագիծ (սմ)՝ 5 սմԲարձրություն (սմ)՝ 4 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-92