Ցուցմունք` Նշան Մակինցը(ծնվ. 1896թ.)  Եղ. Չարենցի դեմ

Ցուցմունք` Նշան Մակինցը(ծնվ. 1896թ.) Եղ. Չարենցի դեմ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նշան ՄԱկինցն իր ցուցմունքներում նշել է, թե երբվանից է ճանաչել Ե. Չարենցին, ինչպիսին է իբրև մարդ եվ քաղաքական գործիչ: Սուբյեկտիվ տեսակետից Չարենցին համարել է արտասովոր մարդ: Իսկ քաղաքական հայացքների կապակցությամբ նշել է, որ Չարենցի մեջ նկատել է ազգայնամոլական (նացիոնալիստական) տրամադրությունների տարրեր: Տեռորիստական մտադրությունների մասին` Արիսյանին նա ցանկացել է սպանել, որպեսզի «արթնացնի » ժողովրդին եվ ասել է. «Մի՞թե խորհրդային ճանապարհը միակն է հայ ազգի զարգացման համար»: Զրույցի հաջորդ օրը Մակինցը եղել է Կուսկենտկոմում և պատմել վերը նշածի մասին: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7253 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7253