Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Քամանչա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկանում է աղեղնային նվագարանների թվին: Ունի հենակ,գլուխ և կոթուն: Հենակը մետաղյա է, գլխիկը փորված է ամբողջական կտոր փայտից, ուռուցիկ է, սրածայր մասի մոտ ունի եզրագոտի: Երեսի հատած մասի վրա փակցված է կաշվե թաղանթը, որի վրա տեղադրված է փայտե սրածայր խառակը: Կաշվե թաղանթի շուրջ սադափով զարդանախշված եզրագոտի է: Երկար կոթն ավարտվում է գմբեթաձև ծայրով, որի մոտ ամրանում են ականջները: Կոթի վրա կա արհեստական սադափե եզրագոտի, որն ավարտվում է սուր ծայրով: Նվագարանի ամբողջ երկայնքով հենաձողի հիմքից մինչև ականջներն անցնում են չորս մետաղյա լարերը: Աղեղը պատրաստված է փայտից և ձիու մազից:
Երկարություն (սմ)՝ 73Տրամագիծ (սմ)՝ 20Նյութը՝ փայտ, մետաղ,կաշի,սադափՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6821/1-2
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-163