Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Քամանչա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկանում է աղեղնային նվագարանների թվին: Ունի հենակ, գլուխ և կոթուն: Հենակը մետաղյա է, գլխիկը փորված է ամբողջական կտոր փայտից, ուռուցիկ է, սրածայր մասի մոտ ունի եզրագոտի: Երեսի հատած մասի վրա փակցված է կաշվե թաղանթը, որի վրա տեղադրված է փայտե սրածայր խառակը: Երկար կոթը ավարտվում է գմբեթաձև ծայրով, որի մոտ ամրանում են ականջները: Կոթի վրա կա սադափե եզրագոտի: Նվագարանի ամբողջ երկայնքով հենաձողի հիմքից մինչև ականջներն անցնում են չորս մետաղյա լարերը: Աղեղը պատրաստված է փայտից և ձիու մազից:
Երկարություն (սմ)՝ 72Բարձրություն (սմ)՝ 18Նյութը՝ փայտ, մետաղ,կաշի,սադափՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7397/25
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-174