Արաբ պարուհի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում թուխ մաշկով պարուհի՝ թևերը վեր պահած, կապույտ՝ աջից կարմիր ծաղիկով, գլխաշորով, ականջներին երկար ձվաձև օղեր: Հագին ունի բաց վարդագույն զգեստ, կրծքի մասում՝ սպիտակ, վրան կապույտ երկար ուլունք, թևերին և ոտքերին դեղին ապարանջաններ: Ձախում դափ հարվածող մի սևամորթ՝ սպիտակ թասակը գլխին, աջում՝ փող նվագող կանգնած մի երիտասարդ, նրանից աջ – թմբուկ նվագող մի աղջիկ, երկար հյուսերով: Երկուսն էլ թուխ մաշկով: Ֆոնում՝ կանաչ, դեղնավուն ծաղիկներից կազմված նախշեր: Կտավն ունի դեղնականաչավուն, վարդագույն ներկաշար: Ստորագրությունը աջ ներքևի անկյունում՝ ռուսերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  137 х 108 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-41/ Ժ-41