Թիթեղագործ Արամ Մոմջյանը կնոջ հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են երկու հոգի՝ Արամ Մոմջյանը կնոջ հետ ողջ հասակով: Կինը թևանցուկ է արել ամուսնուն, հագել է մուգ շրջազգեստ, պարանոցից կախել է դրամներով վզնոց: Գլխին դրել է թանթանա, որից կախված են երկար քունքակախիկներ, գլխին դրված է մետաքսյա շղարշ: Աջ կողմում կանգնած է ամուսինը: Հագել է մուգ գույնի կոստյում և սպիտակ, կանգուն օձիքով վերնաշապիկ: Հեղինակ՝  լուսանկարիչ՝ Լալայանց Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  9.9 Երկարություն (սմ)՝  13.8 Նվիրատու՝  Հակոբ Չոբանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2394/7 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-132