«Մանկավարժ» N35

«Մանկավարժ» N35

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջին «Եղիշե Չարենց 80» խորագրի տակ ներկայացված են Չարենցի դիմանկարը, «Ես եմ հիմա մի պոետ, և իմ անունը Չարենց» բանաստեղծությունը, Ս.Սահակյանի հոդվածը՝ «Հոբելյանական գիտական նստաշրջան»: 3-4-րդ էջերին Չարենցի «Թե ուզում ես երգդ լսեն ժամանակիդ շունչը դարձիր» տողն է, «Թուղթ բանաստեղծ բարեկամիս՝ N.N-ին» բանաստեղծությունը: Ներքևում Վաչե Պարտիզունու «Տերյանը և Չարենցը», դուստր Արփեիկի «Խոսք ի խորոց սրտի», Ս.Աղաբաբյանի «Չարենցագիտություն» հոդվածներն են: «Չարենցի մասին» խորագրի տակ Ալ.Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի, Լուի Արագոնի խոսքերն են ուղղված Չարենցին: Զետեղված է նաև տուն-թանգարանի տնօրեն Ն.Բաղդասարյանի «Հոկտեմբերի մեծ երգիչը» և Արփենիկ Չարենցի «Մարդկության ճակատագրով ապրող» հոդվածները: 4-րդ էջում զետեղված է Չարենցի լուսանկարներից: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2122 570 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5149