«Կոմունիզմի ուղիով» N117

«Կոմունիզմի ուղիով» N117

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ» խորագրի տակ վաստակավոր ուսուցիչ Հ.Դանղյանն անդրադառնում է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Էջմիածնում մշակութային կյանքին ու կրթական գործին: Դպրոցների համար լույս է տեսնում «Կարմիր արև» գրական քրեստոմատեան: Այն սկսվում էր Ե.Չարենցի «Դեպի ապագան» երկով, որը նորություն էր ձևով բովանդակությամբ: Հեղինակը մեջբերում է հատվածներ: Ապա՝ հիշում է 1926թ. Էջմիածնի ակումբ Երևանից ժամանած 4 հոգու, որոնց մեջ էր Չարենցը: Նրանք ակումբում զրուցել են երիտասարդության զբաղմունքի, գրքի և ընթերցանությամբ մասին: Հետագայում Չարենցի հանձնարարությամբ և խնդրանքով կազմակերպվել են գրական խմբակներ, որտեղ պետք է կայանային գրքերի քննարկում և գրական դատեր: Դանղյանը խնամքով պահել է Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն և հանձնել թանգարանին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2121 569 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5148