«Սովետական արվեստ»  N7

«Սովետական արվեստ» N7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց շագանակագույն կազմին Արա Սարգսյանի «Հայաստան» հուշակոթողի վերատպությունն է: Ամսագրում զետեղված է Մինաս Ավետիսյանի «Կինը կանթեղով» աշխատանքի գունավոր վերատպությունը: 29-րդ էջին «Արա Սարգսյանի հիշատակին»՝ «Սովետական արվեստ» ամսագչի աշխատակազմի հիշատակի խոսքն է: Էջի վերնամասում՝ Արա Սարգսյանը Եղիշե Չարենցի դիմաքանդակը կերտելիս: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Արա Սարգսյան (1902-1969) քանդակագործ, ՍՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում ստացել է 1971թ.՝ հետմահու: Հեղինակ է Լենինի, Կիրովի, Սպանդարյանի, Ջափարիձեի, Միկոյանի կիսանդրիների, Լենինականում Մայիսյան ապստամբության հերոսներին նվիրված բարձրաքանդակի եւ այլ գործերի: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1315 222 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2619