Փարոս Հայաստանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Փարոս Հայաստանի Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մեծ չափսերի գիրք է, որի բովանդակությունը «Փարոս Հայաստանի » 1881 թվականի երկամսյա պատկերազարդ հանդեսի 6 համարներն են ի մի բերված: Կազմի առաջնաթերթին մատիտով գրված է՝ Эта книга принадрежит Сарибеку Акоповичу Акопову, այս գիրքը պատկանում է Սարիբեկ Հակոբյանին: Քիչ ներքևում՝ Акопов Геворк Погосович, Сарибек Акопов 19 13/XII 21 г: Գրքի վերջում կա ռուսերեն ևս մի մակագրություն՝ эта книга принадрежит Геворку Акопову: Գիրքը հիմնականում լավ է պահպանված: Կազմի առաջին մասը աջ եզրի կողմից ճաքած է, իսկ աջ կողմի եզրի շերտերը իրարից պոկվել են: Շապկի շերտի եզրային մասը 10 սմ երկարությամբ և 2 սմ լայնությամբ պոկվել է: Ճարմանդը նույնպես տեղ-տեղ պոկվել և քայքայվել է: Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881 Չափս՝  23 * 32 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Էջ՝  148 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  27