Ագաթանգեղայ Պատմություն /Հայոց/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ագաթանգեղայ Պատմութիւն /Հայոց/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ընտիր մատենագիրք. Ագաթանգեղոս. Ագաթանգեղայ Պատմութիւն /Հայոց/. - Թիֆլիս, 1882, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կանաչ՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան բաց շագանակագույն տառերով դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 17-ի և 524-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները, կռնակը և էջերը խունացած են, կռնակի հիմնական հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Ագաթանգեղոս Էջ՝  524 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/60