Համառոտ պատմություն Հռովմայեցվոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համառօտ պատմութիւն Հռովմայեցւոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շարագրեաց Հ. Ամբրոսիոս Գալֆայեան ի Մխիթարեան ուխտէն. Համառօտ պատմութիւն Հռովմայեցւոց. - Ի Վենետիկ, 1850, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև հիմնագույնով` մանր դեղնավուն ու կարմիր բծերով ողորկ թուղթ: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են մանր կապույտ բծերով ներկաշերտով: Առաջին տիտղոսաթերթի վերնագիրն է՝ «Համառօտ պատմութիւնք հին եւ նոր ազգաց», սրա դարձերեսին կա անհայտ անձի մակագրությունը սև թանաքով՝ «Ի գրքոց...» (վերջավորությունն անընթեռնելի է), նույն տեղում սոսնձված է «N75» թվանշումով փոքր պիտակ: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում, էջ 49-ի ներքևի մասում՝ բնագրի վրա, և վերջին էջ 452-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, եզրերը և կռնակը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Գալֆայան Ա. Էջ՝  452 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850 Լայնություն (սմ)՝  9,5 Երկարություն (սմ)՝  15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/59