Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Համառօտ պատմութիւն հին ազգաց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Շարագրեաց Հ. Ամբրոսիոս Գալֆայեան ի Մխիթարեան ուխտէն. Համառօտ պատմութիւն հին ազգաց, յորում բովանդակին պատմութիւն Հրէից, Ասորեստանեայց, Բաբելացւոց, Եգիպտացւոց, Մարաց, Պարսից, Պարթեւաց, Կարքեդոնացւոց, Յունաց եւ Ասորւոց - Ի Վենետիկ, 1849, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև հիմնագույնով` մանր դեղնավուն ու կարմիր բծերով ողորկ թուղթ: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են մանր կապույտ բծերով ներկաշերտով: Առաջին և վերջին ֆորզացների վրա, երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում, էջ 85-ի ներքևի մասում՝ բնագրի վրա, և վերջին էջ 512-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին տիտղոսաթերթի վերնագիրն է՝ «Համառօտ պատմութիւնք հին եւ նոր ազգաց», սրա դարձերեսին կա անհայտ անձի մակագրությունը սև թանաքով՝ «Ի գրքոց...» (վերջավորությունն անընթեռնելի է), նույն տեղում սոսնձված է «N75» թվանշումով փոքր պիտակ: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մասամբ մաշված:
Հեղինակ՝ Գալֆայան Ա.Էջ՝ /6/, 512Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1849Լայնություն (սմ)՝ 9,5Երկարություն (սմ)՝ 15,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/58