Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մոխրագույն, օքրայագույն պատի ֆոնի վրա ամբողջ հասակով մեկ ֆրոնտալ դիրքով կանգնած է կարմիր, կարճաթևք, կարճ շրջազգեստով և խորը բացվածքով բլուզով, սև տափակ կոշիկներով, կապտաերկնագույն գլխարկով, սևահեր երիտասարդ կին: Ձեռքերը կողք են տարած և աջը՝ արմունկի մասում ծալած և տարված դեպի վախեցած դեմքի արտահայտություն ունեցող երեսը: Լույսը այնպես է ուղղված, որ լուսավորում է նրա փոքր սև, նշաձև աչքերը, ուղիղ հոնքերը, փոքր քիթը և կիսաբաց շուրթերը: Դեմքի աջ մասը խորը, մոխրաերկանագույն ստվերում է: Ձախ մասում կիսամութ փողոց է՝ մի քանի փոքր, կանաչադեղնականաչավուն տներով, լուսավորված պատուհաններով, լուսամփոփով, ծառեր սրածայր ճյուղերով, որոնք հստակորեն ուրվագծվում են կապտամոխրագույն երկնքի ֆոնի վրա:
Հեղինակ՝ Սինեզուբով Նիկոլայ Վլադիմիրովիչ 1891-1948Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1927Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-164