Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նկարում պատկերված է Ամենափրկիչ վանքի եկեղեցին, որը փոքր կենտրոնագմբեթ կառուցվածք է, խաչաթևերը ուղղանկյունաձև են, գմբեթը գլանաձև է, վեղարը՝ կլորավուն ծայրով: Գմբեթի թմբուկը ունի լուսամուտ՝ նեղ, երկարավուն, կամարաձև: Գտնվում է Մարտակերտի շրջանում, Թարթարի աջ ափին: Եկեղեցու տեղում եղել է ավելի հին կառուցվածք, ինչի մասին վկայում է երկաստիճան պատվանդանը: Նոր եկեղեցու կառուցումը կատարվել է 12-րդ. դ վերջին 13-րդ դ. սկզբին: Ինքնագիր՝ ՙՙԼ. Հակոբյան, 88, Ղարաբաղ, Ամենափրկիչ վանքի եկեղեցին՚՚:
Հեղինակ՝ Հակոբյան Լ. Ց. նկարիչ-ճարտարապետ /1922-Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1988 թ.Նյութը՝ թուղթ, ջրաներկՉափս՝ 41 x 33 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 11723-7