«Գտչավանք»

«Գտչավանք»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Գտչավանքի եկեղեցին, որը կառուցված էսրբատաշ քարերով, կանոնավոր շարվածքով: Եկեղեցին գմբեթավոր է, ունի գլանաձև թմբուկ և հովհարաձև ծածկ: Եկեղեցու հարդարանքի մեջ առանձնանում են լուսամուտների կամարները, լուսամուտները երկարավուն են, նեղ: Եկեղեցին արտաքնապես ծանրաբեռնված չէ ճարտարապետական բարդ, դեկորատիվ զարդաքանդակներով: Գտնվում է Հադրութի շրջանում, 13-րդ դարի կառույց է: Ինքնագիրը՝ Լ. Հակոբյան, 86, ստորագրություն: Հեղինակ՝  Հակոբյան Լ. Ց. նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  44 x 33 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11723-8