«Ամենափրկիչ վանքի եկեղեցին»

«Ամենափրկիչ վանքի եկեղեցին»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Ամենափրկիչ վանքի եկեղեցին, որը փոքր կենտրոնագմբեթ կառուցվածք է, խաչաթևերը ուղղանկյունաձև են, գմբեթը գլանաձև է, վեղարը՝ կլորավուն ծայրով: Գմբեթի թմբուկը ունի լուսամուտ՝ նեղ, երկարավուն, կամարաձև: Գտնվում է Մարտակերտի շրջանում, Թարթարի աջ ափին: Եկեղեցու տեղում եղել է ավելի հին կառուցվածք, ինչի մասին վկայում է երկաստիճան պատվանդանը: Նոր եկեղեցու կառուցումը կատարվել է 12-րդ. դ վերջին 13-րդ դ. սկզբին: Ինքնագիր՝ ՙՙԼ. Հակոբյան, 88, Ղարաբաղ, Ամենափրկիչ վանքի եկեղեցին՚՚: Հեղինակ՝  Հակոբյան Լ. Ց. նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  41 x 33 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11723-7