Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
1998 թ. հուլիսի 8-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի ազգային կոստյումներ» շարքի առաջին թողարկումը, որը ներկայացնում է հայկական տարազները: 170 ՀՀ դրամ անվանական արժեքով այս նամականիշը ներկայացնում է Այրարատ (Ayrarat) տարածաշրջանին բնորոշ ազգային հագուստ: Տարազը ժողովրդական մշակույթի կարևոր բնագավառներից է, որն անցել է ձևավորման երկարատև ուղի` պայմանավորված պատմական հանգամանքներով, երկրի աշխարհագրական դիրքով, կլիմայական պայմաններով: Տարազն իր ֆակտուրայով, զարդանախշմամբ ու հավելյալ զարդերով ներկայացնում է կիրառական արվեստի ու ժողովրդական արհեստագործության տարբեր բնագավառներ, ինչպես` ջուլհակություն, ասեղնագործություն, ոսկերչություն, արծաթագործություն և այլն: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 2,6x3,6 սմՆկարիչ-Ձևավորող՝ Ղևոնդյան ՌուբենՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1998Նկարագրություն՝ Հայկական ազգային տարազ: I թողարկում: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
216-Նամ.