Այրարատ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1998 թ. հուլիսի 8-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի ազգային կոստյումներ» շարքի առաջին թողարկումը, որը ներկայացնում է հայկական տարազները: 170 ՀՀ դրամ անվանական արժեքով այս նամականիշը ներկայացնում է Այրարատ (Ayrarat) տարածաշրջանին բնորոշ ազգային հագուստ: Տարազը ժողովրդական մշակույթի կարևոր բնագավառներից է, որն անցել է ձևավորման երկարատև ուղի` պայմանավորված պատմական հանգամանքներով, երկրի աշխարհագրական դիրքով, կլիմայական պայմաններով: Տարազն իր ֆակտուրայով, զարդանախշմամբ ու հավելյալ զարդերով ներկայացնում է կիրառական արվեստի ու ժողովրդական արհեստագործության տարբեր բնագավառներ, ինչպես` ջուլհակություն, ասեղնագործություն, ոսկերչություն, արծաթագործություն և այլն: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,6x3,6 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Ղևոնդյան Ռուբեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1998 Նկարագրություն՝  Հայկական ազգային տարազ: I թողարկում: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  216-Նամ.