Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրքի կազմը մուգ մոխրագույն է , որի վրա սև գույնի տառերով գրված է. Լեւոն Սարգսեանց «Այց Թուրքայ Հայաստանին» (հայ տուրիստի յիշողութիւններից), մանր տառերով գրված է Եղիշեի ասույթներից։ Հետո՝ Թիֆլիս 1890 թ.։ Գիրքը գրված է հին հայերեն ուղղագրությամբ, աշխարհաբար է։ Տիիտղոսաթերթի վրա գրված է նույնը և կա հանրային գրադարանի կնիքը։ Այնուհետև առաջաբանում հեղինակը շարադրում է իր մտքերը այն մասին, որ վաղուց ցանկանում էր ճանապարհորդել թուրքահայաստանում։ Աշխատության առաջին գլուխը կոչվում է «Մինչեւ սահմանը»։ Այդտեղ հեղինակը նշում է, որ 1888 թ. հունիսի վերջերին ինքը Մոսկայից գալիս է իր ծննդավայրը, հետո ուղևորվում Երևան։ Նա նկարագրում է այդ ամբողջ ճանապարհը և բնությունը։ Նկարագրում է նաև Էջմիածինը, գնում է Վաղարշապատ։ Գիրքը ավարտվում է նրանով, որ հեղինակը ուղևորվում է դեպի Ալեքսանդրապոլ։
Հեղինակ՝ Լեւոն ՍարգսեանցԷջ՝ 16Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1890թ.Չափս՝ 15.2*23.2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4856/84
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-125