Անոթ ծիսական (չարխափան)

Անոթ ծիսական (չարխափան)

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Անոթ ծիսական (չարխափան)- գծանախշված իրանն ունի սրտաձև հիմքով երեք ոտք և գնդաձև, դեպի ներս թեքված չորս զանգ, որոնք վերևի մասում ունեն փոսիկավոր զարդեր, իսկ մի ոտքի վրա, վերևի մասում կա անցք: Իրանի զարդանախշը վզիկի վրա փոխվում է ուղղահայաց գծանախշի: Շուրթը փոքր է, ունի թեթևակի խորություն: Անոթը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դարի վերջ-18-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ Չափս՝  11 x 8,2 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-396