Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Շիլլեր. «Ավազակներ». ողբերգություն, գերմաներենից թարգմանեց Փիլիպոս Վարդանյանը, 1890թ., Թիֆլիս, տպ. Յ. Մարտիրոսյանցի, 194 էջ: Կազմը կոշտ, պատված մուգ վարդագույն մատնեքավոր մաշկալաթով, կռնակը կարմիր կաշվով պատված, լայն, ծածկում է նաև կազմի կռնակին հարող հատվածը, որի վրա և կազմի եզրերին կան հորիզոնական և ուղղահայաց դաջված գծեր: Կռնակին կան սև գույնի հորիզոնական բուսանախշեր, վերին մասում հեղինակի ազգանունն է, միջին մասում՝ վերնագիրը, իսկ ներքևում «Յ.Թ.» անվանատառերը: Կազմի դարձերեսին կա Հ.Թումանյանի անձն. գրադ. կնիքը: Ֆորզացը գորշ բարակ թղթից, կազմը մասամբ անջատված է: Տիտղոսաթերթի վերին մասում սև թանաքով Հովհ. Թումանյանի ստորագրությունն է:Գիրքն ունի նախանվանաթերթ, որին տպված է թարգմանչի ընծայականը Գրիգոր Փիրիդոնյանցին: Անվանաթերթին կա օտար լեզվով մեջբերում Հիպոկրատից: Նախանվանաթերթի վերին մասում սև թանաքով գրված է «1891/7 14» տարեթիվը: Էջ 108-ի լուսանցքում դարձյալ սև թանաքով ուղղում է արված անհայտ անձի ձեռքով: Գրքի վերջում կա վրիպակների ցանկով թերթիկ: Կազմի դարձերեսի ֆորզացի ձախ մասում կա «253», իսկ աջ մասում «385» թվանշումները, որոնք արված են սև թանաքով անհայտ անձի կողմից:
Թարգմանիչ՝ Փ ՎարդանյանՆյութը՝ թուղթ ստվարաթուղթ մաշկալաթ կաշիՀեղինակ՝ Ֆ. ՇիլլերՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1890Լայնություն (սմ)՝ 12,5Երկարություն (սմ)՝ 18Էջ՝ 194Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
313/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 37