Ոդիսական /հատոր Ա/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հոմերոս. «Ոդիսական». թարգմ հ.Եղիա վ.Թոմաճեան, ի Մխիթ. ուխտէն.- Վենետիկ: Ս. Ղազար, 1848, հատոր Ա, 380 էջ /լր. 8 էջ/: Կազմը կոշտ, կռնակի հետ ընդհանուր, պատված շագանակագույն բարակ կաշվով, կռնակի հատվածում՝ հարդագույն: Կազմի երեսին ոսկեգույն բուսանախշերով դաջված շրջանակ կա, նույնպիսի նաշխեր կան նաև կռնակին՝ վերևում, ներքևում և կենտրոնում՝ ծաղիկի տեսքով, եզրերում՝ հորիզանական շղթայի տեսքով: Միջին մասում փակցված է կապույտ թուղթ, որի վրա ոսկեգույն տառերով գրքի վերնագիրն է: Թուղթը պատռված է: Ֆորզացները սև, մոխրագույն, սպիտակ, դեղին, կարմիր մարմարե մակատեսքով թղթից, առջևի ֆորզացը պատռված է: Գիրքն ունի թեմատիկ Ճակատանկար, որի դարձերեսի վերին մասում սև թանաքով գրված է «181» թվանշումը միջին մասում «1861 ամի» տարեթիվը, որից ներքեվ դրված է Հ.Թ. անձն. գրադ. կնիքը: Ճակատանկարին հաջորդում է գեղարվեստորեն ձևավորված նախատիտղոսատը՝ ստվար թղթից: Տիտղոսաթերթին նույնպես կա նկար: Հաջորդ 2 էջերին արքունի վարդապետ Յովհաննէս Տատյանի «ՈՒղերձն» է, ապա գրքի Առաջաբանը: Գրքի յուրաքաչյուր գլխից առաջ կա անվանաթերթ, որի դարձերեսին տպված է «Նախադրություն»-ը` համառոտ նկարագրությունն է: Գրքում կան Հ.Թումանյանի կողմից արված նշումներ սև` մատիտով 4,5,12,14,34,35,38,51 էջերին: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն պաշտպանիչ շերտով: Թարգմանիչ՝  հ. Եղիա վ. Թոմաճեան Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ կաշի Հեղինակ՝  Հոմերոս Էջ՝  380 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1848 Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  313/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 38ա