Ավազակներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շիլլեր. «Ավազակներ». ողբերգություն, գերմաներենից թարգմանեց Փիլիպոս Վարդանյանը, 1890թ., Թիֆլիս, տպ. Յ. Մարտիրոսյանցի, 194 էջ: Կազմը կոշտ, պատված մուգ վարդագույն մատնեքավոր մաշկալաթով, կռնակը կարմիր կաշվով պատված, լայն, ծածկում է նաև կազմի կռնակին հարող հատվածը, որի վրա և կազմի եզրերին կան հորիզոնական և ուղղահայաց դաջված գծեր: Կռնակին կան սև գույնի հորիզոնական բուսանախշեր, վերին մասում հեղինակի ազգանունն է, միջին մասում՝ վերնագիրը, իսկ ներքևում «Յ.Թ.» անվանատառերը: Կազմի դարձերեսին կա Հ.Թումանյանի անձն. գրադ. կնիքը: Ֆորզացը գորշ բարակ թղթից, կազմը մասամբ անջատված է: Տիտղոսաթերթի վերին մասում սև թանաքով Հովհ. Թումանյանի ստորագրությունն է:Գիրքն ունի նախանվանաթերթ, որին տպված է թարգմանչի ընծայականը Գրիգոր Փիրիդոնյանցին: Անվանաթերթին կա օտար լեզվով մեջբերում Հիպոկրատից: Նախանվանաթերթի վերին մասում սև թանաքով գրված է «1891/7 14» տարեթիվը: Էջ 108-ի լուսանցքում դարձյալ սև թանաքով ուղղում է արված անհայտ անձի ձեռքով: Գրքի վերջում կա վրիպակների ցանկով թերթիկ: Կազմի դարձերեսի ֆորզացի ձախ մասում կա «253», իսկ աջ մասում «385» թվանշումները, որոնք արված են սև թանաքով անհայտ անձի կողմից: Թարգմանիչ՝  Փ Վարդանյան Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ մաշկալաթ կաշի Հեղինակ՝  Ֆ. Շիլլեր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18 Էջ՝  194 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  313/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 37