Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հնատիպ գիրք
Բնօրինակի անվանում՝
Գիրք ոսկեղէն, և թուղթք քաղցրալուրք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գիրք ոսկեղէն, և թուղթք քաղցրալուրք. յորս ընթեռնանին վարք արարմունք և բարքն իմաստագունեղ Փիլիսոփայի և ճարտարագւոյնեղ բանաստեղծի Մարկոսի Աւրէլիոսի Կայսեր: Նորապէս սրբագրեցեալ և ուղղեցեալ: Թարգմանեցեալ 'ի Սպանիականէ 'ի հայկական բարբառ 'ի նախանձայուղ և ջանասէր պարոն Գաբրիէլէ Համազասպեան Երեւանցւոյ, 'ի յօգուտ, և 'ի զուարճութիւն ազգին Հայոց. - 'ի Վենետիկ, 1738, 'ի տպարանի Անտօնիոսի Պօռթօլի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են կարմիր կաշվով: Կազմերեսների եզրերին դրոշմված են մանր բուսանախշեր, դարձերեսներին սոսնձված են բաց ու մուգ կապույտ աբստրակտ նախշերով գունավոր թղթեր: Կռնակին նույնպես դրոշմված են շագանակագույն բուսանախշեր: Էջերի եզրերը պատված են դեղնավուն ներկաշերտով: Լրացուցիչ էջ /12/-ի և էջ 1-ի միջև կա ճակատանկար՝ Մարկոս Ավրելիոս կայսեր պատկերով; սրա դարձերեսին, առաջին ֆորզացի կենտրոնում, տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ /12/-ի ներքևի լուսանցքում և վերջում ամրացված «Վրիպակների» էջի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն՝ «Վրիպակների» էջի ներքևի լուսանցքում կա «Մկրտիչ Ասկարխանովինն է» սև թանաքով մակագրությունը: Բազմաթիվ էջերի վերևի ու ներքևի լուսանցքներում կան սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերի ներկը թափված, որոշ էջերին կան սնկահետքեր:
Թարգմանիչ՝ Գարեգին Համազասպյան ԵրևանցիԷջ՝ /12/, 477Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1738Լայնություն (սմ)՝ 10,8Երկարություն (սմ)՝ 16Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/507-2