Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հնատիպ գիրք
Բնօրինակի անվանում՝
Կրթութիւն հաւատոյս քրիստոնէականի 'ի վարժումն մանկանց կաթուղիկէի եկեղեցւոյս Հայաստանեայց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի. Կրթութիւն հաւատոյս քրիստոնէականի 'ի վարժումն մանկանց կաթուղիկէի եկեղեցւոյս Հայաստանեայց. Շարադրեալ աշխատութ. Յօհաննիսի աստուածաբան վրդպ. Ջուղայեցւոյ. - Կ. Պոլիս, 1713, տպարան Գրիգոր Մարզվանեցւոյ: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են շագանակագույն կաշվով: Երկու կազմերեսներին ու կռնակին դրոշմված են դրվագազարդ նախշեր: Կռնակի վերևի մասում սոսնձված է սպիտաավուն թուղթ: Երկու ֆորզացներին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը, իսկ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ «ծե»-ի ներքևի լուսանցքում և վերջին էջ 251-ի դարձերեսին` մանուշակագույն թանաքով կնիքը: Ֆորզացներին և որոշ էջերին կան անհայտ անձի սև թանաքով նշումներն ու գծանկարները: Գրքում կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ ու դրվագազարդ նախշեր: Էջերի բնագրերը շրջանակված են սև հոծ գծերով: Կազմը և կռնակը խունացած են, մի քանի էջեր` մասնատվցած:
Հեղինակ՝ Հովհաննես Մրքուզ ՋուղայեցիԷջ՝ /4/, 251, նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1713Լայնություն (սմ)՝ 11,5Երկարություն (սմ)՝ 16Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/510