Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Չեզոք ֆոնի վրա, խոշոր պլանով, 3/4 շրջադարձով տղամարդու գլուխ է՝ բարձր բաց ճակատով, խոշոր, մոտիկ տեղադրված, նշաձև աչքերով ցածր, խիտ հոնքերի ներքո, խոշոր երկարուկ արծվաքթով, որից դեպի կիպ սեղմած, թույլ ժպիտով շուրթերը գնում են կնճիռների խոր ծալքեր: Ճակատին և ներս ընկած այտերին խոր կնճիռներ են , նկարված բարակ մանր շտրիխներով: Աջ քունքին և այտին լայն ստվերներ են: Դեպի ծոծրակը սանրված նոսր մազերը նկարված են բարակ, մանր շտրիխներով: Ընդհանրացված սահուն գծերով են նկարված պարանոցը և հագուստի օձիքի հատվածը:
Հեղինակ՝ Խաչատրյան Ռուդոլֆ Լորիսի 1937-2007Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1976Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ 204