Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առջևի պլանին աջից կանաչ փուխր բլուր է՝մուգ շագանակագույն ճանապարհով, որի վրա աջ մասում մեզ մեջքով, ¾ դարձվածքով մի մարդ է քայլում՝ վանական մուգ կապույտ-սև հագուստով, թիկնոցով, որի վրա կան ոսկեգույն գրեր, նախշեր: Նա աջ ձեռքին ունի գավազան, իսկ գլուխը ծածկված է վեղարով: Միջին պլանին կոր, դեղին, գորշ կանաչ, դարչնագույն բլրի վրա մի գմբեթ ունեցող եկեղեցի է, կողքին անորոշ մուգ կետ: Աջից խորը կանաչ ու շագանակագույն հեղեղատն է, իսկ ձախից՝ լայն, գորշ սպիտակ շերտով, կապույտ, գորշ կանաչ վարար գետն է՝ մանր ալիքներով հոսող /ցածր, գորշ կապույտ/, բարձր խոտերով ծածկված: Այն հորիզոնում խառնվում է կապույտ մշուշին, գորշ դեղին երկնակամարին:
Հեղինակ՝ Նեստերով Միխաիլ ՎասիլևիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1923Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-130