Թեմա՝
Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ
Ենթաթեմա՝
Լվացման և բաղնիքի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Պատկանել է Վերգին Ակոջանյանին՝ ծնված Էրզրումի նահանգի Դերջան գավառի Կոթեր գյուղում (1903-1904թթ.): 1915թ. նրանց ընտանիքը տարագրվում է: 66 հոգանոց գերդաստանից փրկվել են միայն Վերգինը և քույրը՝ Արեգնազը: Քույրերը իրար կորցնում են Քեմախի կիրճում, որտեղ Արեգնազին առևանգում են թուրքերը: Վերգինն ընկնում է Ղազիրի որբանոց, իսկ Արեգնազը՝ Սեբաստիայի ամերիկյան որբանոց: Նրան այնտեղից տեղափոխում են Հունաստան, ապա՝ Եգիպտոս՝ Կահիրե: Բաժանումից 53 տարի անց քույրերը գտել և հանդիպել են միմյանց: Վերգինը բաղնիքի գոտկաշորն օգտագործել է Ղազիրի որբանոցում և այն պահել իր մոտ՝ հատուկ առանձնացված պահարանում: Մահանալուց առաջ խնդրել է հարսին՝ Հասմիկ Կեովօղլանեանին, որ այն պահվի որպես մասունք: Ստորին հատվածում սպիտակ թելով ասեղնագործված է «570», որը եղել է Վերգինի որբանոցային համարը:
Նյութը՝ կտորՉափս՝ 85x90սմՆվիրատու՝ Արշակ ԴավիդյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ղազիր, ԼիբանանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
177