Բաղնիքի գոտկաշոր

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Լվացման և բաղնիքի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատկանել է Վերգին Ակոջանյանին՝ ծնված Էրզրումի նահանգի Դերջան գավառի Կոթեր գյուղում (1903-1904թթ.): 1915թ. նրանց ընտանիքը տարագրվում է: 66 հոգանոց գերդաստանից փրկվել են միայն Վերգինը և քույրը՝ Արեգնազը: Քույրերը իրար կորցնում են Քեմախի կիրճում, որտեղ Արեգնազին առևանգում են թուրքերը: Վերգինն ընկնում է Ղազիրի որբանոց, իսկ Արեգնազը՝ Սեբաստիայի ամերիկյան որբանոց: Նրան այնտեղից տեղափոխում են Հունաստան, ապա՝ Եգիպտոս՝ Կահիրե: Բաժանումից 53 տարի անց քույրերը գտել և հանդիպել են միմյանց: Վերգինը բաղնիքի գոտկաշորն օգտագործել է Ղազիրի որբանոցում և այն պահել իր մոտ՝ հատուկ առանձնացված պահարանում: Մահանալուց առաջ խնդրել է հարսին՝ Հասմիկ Կեովօղլանեանին, որ այն պահվի որպես մասունք: Ստորին հատվածում սպիտակ թելով ասեղնագործված է «570», որը եղել է Վերգինի որբանոցային համարը: Նյութը՝  կտոր Չափս՝  85x90սմ Նվիրատու՝  Արշակ Դավիդյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղազիր, Լիբանան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  177