Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հ.Թումանյան. Բանաստեղծություններ: Միհատորյակը տպագրված է 1903 թ. Թիֆլիսում, արագատիպ Մն. Մարտիրոսյանցի, 304 էջ: Կազմը կոշտ օձի կաշվի նմանությամբ սոսնձալաթապատ: Կազմերեսի կեսից դեպի գրքի եզրը սպիտակ, ներքեվի մասում դաջված կլոր զարդանախշ դիմապատկեր: Կազմերեսի կեսից դեպի կռնակը ներառյալ սև, վերևի մասում բրոնզագույն դաջվածք` հեղինակի ազգանունը և գրքի վերնագիրը: Կազմի երեսին կան ուղղահայաց և հորիզոնական բուսանախշեր: Կռնակին երկրաչափական դաջված նախշեր են և բրոնզագույն բուսանախշեր, վերևում բրոնզով դաջված է. «Յովհաննէս Թումանեան»: Ֆորզացները և էջերը կավճապատ ստվար թղթից են: Տտղթ-ի վերևի ձախ անկյունում թեքությամբ, կապույտ թանաքով գրված է. «Մ. Աղայան» և ընդգծված է: Սրան հաջորդում է ճակատանկար՝ Հ.Թ. դիմանկարը: Հաջորդող ետանվթ-ին սև տուշով Հ.Թ.-ի ընծայագիրն է Ղ. Աղայանին՝ «Իմ անգին Ասլան ապորը - Ղ. Աղայանին», ստորագրել է և ներքևում տարեթիվն է. «905 յունւարի 1»: Դարձերեսին՝ ուղղահայաց դիրքով ևս 2 տող ձեռագիր կա. «Անցավ հին տարին, կանցնի եվ նորը. Կանցնի՞ և արդյոք մեր անբախտ օրը.»: Վերջին ֆորզացին ձվաձև թանաքագույն կնիք է. «Մուշեղ Աղայեանց գրադարան»: Կազմը լրիվ անջատված է, էջերը կեղտոտ:
Հեղինակ՝ Հովհաննես ԹումանյանՆյութը՝ թուղթ սոսնձալաթ ստվարաթուղթ /սև տուշ կապույտ թանաքԷջ՝ 304Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1903Լայնություն (սմ)՝ 14,5Երկարություն (սմ)՝ 22,2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
435/1
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 267