Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ.Թումանյան. Բանաստեղծություններ, Մոսկվա, տպարան Մկրտիչ Բարխուդարյանի, 1890, 98 էջ: Կազմը կոշտ, կապույտ սոսնձալաթապատ, անկյուններում դաջված զարդանախշեր, կենտրոնում բրոնզագույն տպ. տվյալներ: Ֆորզացները բաց դարչնագույն կավճապատ թղթից, տտղթ-ին սև տուշով Հ. Թումանյանի ընծայագիրն է. «Յուր քոյր Քալինկա /Դարիա/ Գօլօշեանին»: Հաջորդ էջին Ցանկն է, որի դարձերեսին դարձյալ Թումանյանի ձեռքով ոտանավոր է: Ձեռագիրը 7 տող է, սկսվում է. «Ընդունիր իմ քոյր.» տողով, վերջում տարեթիվն է ու բանաստեղծի ստորագրությունը. «6 դեկտ. 90թ. ՅԹ.-»: Էջ 6-ում սև տուշով ուղղում կա՝ «խփել» բառը ջնջված է և փոխարենը գրված է «խեթել»: Հեղինակ՝  Հովհաննես Թումանյան Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ սոսնձալաթ /սև տուշ Էջ՝  98 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  437/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 269