Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ.Թումանյան. Բանաստեղծություններ: Միհատորյակը տպագրված է 1903 թ. Թիֆլիսում, արագատիպ Մն. Մարտիրոսյանցի, 304 էջ: Կազմը կոշտ օձի կաշվի նմանությամբ սոսնձալաթապատ: Կազմերեսի կեսից դեպի գրքի եզրը սպիտակ, ներքեվի մասում դաջված կլոր զարդանախշ դիմապատկեր: Կազմերեսի կեսից դեպի կռնակը ներառյալ սև, վերևի մասում բրոնզագույն դաջվածք` հեղինակի ազգանունը և գրքի վերնագիրը: Կազմի երեսին կան ուղղահայաց և հորիզոնական բուսանախշեր: Կռնակին երկրաչափական դաջված նախշեր են և բրոնզագույն բուսանախշեր, վերևում բրոնզով դաջված է. «Յովհաննէս Թումանեան»: Ֆորզացները և էջերը կավճապատ ստվար թղթից են: Տտղթ-ի վերևի ձախ անկյունում թեքությամբ, կապույտ թանաքով գրված է. «Մ. Աղայան» և ընդգծված է: Սրան հաջորդում է ճակատանկար՝ Հ.Թ. դիմանկարը: Հաջորդող ետանվթ-ին սև տուշով Հ.Թ.-ի ընծայագիրն է Ղ. Աղայանին՝ «Իմ անգին Ասլան ապորը - Ղ. Աղայանին», ստորագրել է և ներքևում տարեթիվն է. «905 յունւարի 1»: Դարձերեսին՝ ուղղահայաց դիրքով ևս 2 տող ձեռագիր կա. «Անցավ հին տարին, կանցնի եվ նորը. Կանցնի՞ և արդյոք մեր անբախտ օրը.»: Վերջին ֆորզացին ձվաձև թանաքագույն կնիք է. «Մուշեղ Աղայեանց գրադարան»: Կազմը լրիվ անջատված է, էջերը կեղտոտ: Հեղինակ՝  Հովհաննես Թումանյան Նյութը՝  թուղթ սոսնձալաթ ստվարաթուղթ /սև տուշ կապույտ թանաք Էջ՝  304 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  22,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  435/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 267