«Բանբեր Հայաստանի արխիվների»-1, Դատական փաստաթղթ...
«Բանբեր Հայաստանի արխիվների»-1, Դատական փաստաթղթեր:«Ե. Չարենցի դատավարությունը»5.09.1926,24.03.19
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հանդես
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հրատարակված գործում պահպանվել է բնագրային հարազատությունը:
Գործն ընդգրկում է 1926թ. սեպտեմբերի 5-ից մինչեվ 1927թ մարտի 24-ը Ե. Չարենցի կողմից պարուհի Մարիանա Այվազյանի կյանքի դեմ մահափորձ կատարելու մասին դատական փաստաթղթերը:
Չարենցից եվ Բակունցից բացի դատական այս գործի, ինչպես եվ երկի մեկնության հստակ տվյալներ է տրամադրել Գ. Մահարին 1927թ. հունիսի 20տարեթվով «ՀԿԿ կենտրոնական կոմիտեին» ուղղված դիմումով: Գործը պահպանվում է ՀՀ նորագույն պատմության Կենտրոնական պետ. արխիվում ըստ որոշման գլխավոր դատարաննն իր 1926թ նոյ. 6-ի վճռով Ե. Չարենցին դատապարտել է 3 տարի ժամանակով` առանց իրավունքների սահմանափակման:
Գործի վերջում` Ե. Չարենցի կայացած որոշումով գտնում են ` դատապարտյալ Ե. Չարենցը կարիք ունի հոգեկան նյարդաբուժական բժշկության եվ նրան տեղափոխել այդ տեսակի սանատորիաներից մեկում:
Այս որոշումին հետեվում է Ե. Չարենցի աղերսանքը, ըստ որի նա համաձայն է «103 տարի նստել ցարական կատորգայում միայն ազատեն իրեն նման մեծահոգությունից-18.01.1927թ.»: Չարենցը ազատության մեջ է 1927-ի մարտի 9-ին:
անվանաթերթւի դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ կազմը` լամինացվածՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 7046