Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում հոդվածագիրն անդրադարձել է Չարենցի՝ 1934-ին գրած դիստիքոսներին (երկտող), թվով 51, որոնց մեջ բանաստեղծը խոր մտքեր է արտահայտել կյանքի, արվեստի մասին: Մեջբերում է Հ.Թումանյանին ուղղված տողերը: Քիչ բառերով արտահայտել է շատ տարողունակ մտքեր:
Շահխաթունին ներկայացնում է Չարենցին իբրև հեղափոխության երգիչ, մեջբերում հատված «Ամբոխները խելագարված» պոեմից ու վերլուծում այն: Չարենցը խորհել է, որ եթե չլիներ հեղափոխությամբ ձեռքբերվածը, ապա ի՞նչ էր լինելու ինքը: Այս հարցադրմանն ու սպառիչ պատասխանին հանդիպում ենք 2 դիստիքոսներում: I- «Այս պայքարում դու ստացար խոհեր...», II- «Ձիրք՝ քեզ Իրանը տվեց...»: Չարենցը հպարտությամբ մատնանշում է, որ իրեն հանճարեղ բանաստեղծ է դարձրել հոկտեմբերը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2116 551
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5130