Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում հոդվածագիրն
անդրադարձել է Չարենցի համաշխարհային մշակույթի նշանավոր գործիչների նկատմամբ յուրօրինակ վերաբերմունքին, որոնց ստեղծագործությունը հարազատ է բանաստեղծի ինտելեկտուալ հայացքներին ու գեղարվեստական ըմբռնումներին: Վ.Սարգսյանը ներկայացնում է Դանթե-Պուշկին-Թումանյան եռյակին՝ իբրև
ամենապայծառ համաստեղություն Չարենցի հոգու երկնակամարում: Վերլուծում է «Դանթեական առասպելը», ուր զարհուրելի իրողությունը համեմատվում է Դանթեի նկարագրած դժոխքի հետ: «Մահվան տեսիլ»-ում դարձյալ Չարենցին այցի է գալիս Դանթեի ոգին:
Պուշկին-Թումանյան հանճարների երկերի ուսումնասիրությունը Չարենցին օգնել է, գալ համոզման, որ առանց դասականների ավանդույթների վրա հենվելու անհնար է ստեղծել բարձրարժեք գործեր: Հոդվածագիրը մեջբերում է տողեր՝ նրանց նվիրված Չարենցի երկերից: Թումանյանին համարում է մեր քերթության Արարատը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2116 552
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5131