«Բանվոր» N250     «Բանաստեղծի դիստիքոսները»

«Բանվոր» N250 «Բանաստեղծի դիստիքոսները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում հոդվածագիրն անդրադարձել է Չարենցի՝ 1934-ին գրած դիստիքոսներին (երկտող), թվով 51, որոնց մեջ բանաստեղծը խոր մտքեր է արտահայտել կյանքի, արվեստի մասին: Մեջբերում է Հ.Թումանյանին ուղղված տողերը: Քիչ բառերով արտահայտել է շատ տարողունակ մտքեր: Շահխաթունին ներկայացնում է Չարենցին իբրև հեղափոխության երգիչ, մեջբերում հատված «Ամբոխները խելագարված» պոեմից ու վերլուծում այն: Չարենցը խորհել է, որ եթե չլիներ հեղափոխությամբ ձեռքբերվածը, ապա ի՞նչ էր լինելու ինքը: Այս հարցադրմանն ու սպառիչ պատասխանին հանդիպում ենք 2 դիստիքոսներում: I- «Այս պայքարում դու ստացար խոհեր...», II- «Ձիրք՝ քեզ Իրանը տվեց...»: Չարենցը հպարտությամբ մատնանշում է, որ իրեն հանճարեղ բանաստեղծ է դարձրել հոկտեմբերը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2116 551 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5130