Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում հոդվածագիրն
անդրադարձել է համայն հայության ինքնատիպ հատված Գյումրու ծնունդ գրական դեմքերի և Չարենցի գրական առնչություններին: Ներկայացնում է Չարենց-Գարեգին Լևոնյան ստեղծագործական կապը, խոսում 1922-ին տպագրված «Դեկլարացիա երեքի» փաստաթղթի նշանակության մասին, որի գրական շնորհանդեսերը անցկացվել են Գյումրիում: Չարենցը հաճախ է այցելում շատ կողմերով իր հայրենի Կարսը հիշեցնող գունեղ այդ քաղաքը, մտերմանում այդտեղից սերված Մ.Արմենի, Ա.Տիգրանյանի և ուրիշների հետ: Ներշնչվելով Գյումրվա հեղափոխական ըմբոստություններով, Չարենցը հյուսել է «Մաճկալ Սաքոյի պատմությունը» գեղջկական պոեմը, որը վերլուծում է Մ.Նարյանը: Մայիսյան ապստամբության կապակցությամբ Չարենցն անդրադառնում է Գյումրիում հզորացած զրահապատին, որին նվիրել է «Զրահապատ Վարդան զորավար» պոեմը: Գրել է երկեր՝ Արմենուհի Տիգրանյանին, Ավ.Իսահակյանին, Արտաշես Տեր-Մարտիրոսյանին նվիրված: Գյումրիական շարքը գրված է կատարյալ ներշնչանքով:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2116 553
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5132