Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Վերին նեղ հորիզոնական հատվածով կապույտ երկինք՝ ձախից ու աջից սպիտակ ուրվագծով բարձրահարկ ու ցածրահարկ տներով, որոնց կենտրոնում գրություն՝ «սոսկալի բաներ են կատարվում մեզանում աշխարհիս բնակիչներիս մեջ»: Երկնքի հատվածից ներքև դեկորատիվ լուծումներով խառը հորինվածք: Աջից ու ձախից բարձրահարկ շինություններ՝ կամարաձև դուռ-պատուհաններով: Աջից դեպի ձախ՝ կիսադեմով կանգնած մարդ ձեռքին ծաղիկ, քիչ այն կողմ սև կատու, դիմացը 3 նետ: Վերևում՝ քարանձավային նկարչություն հիշեցնող, իրար նետահարող մարդուկներ: Կտավի ձախ կողմում՝ նռենի, կապույտ ծաղիկներով բարձր բույս՝ վրան դեմ առ դեմ նստած երկու ճերմակ աղավնի իրեն չորս ձագերով: Կողքին՝ տղամարդու կմաղք հիշեցնող, բազմաթիվ նետերով նետահարված մարդ, գլխին փոքրիկ թագ, երկու ձեռքով գլխից վեր բռնած սիրամարգով վանդակ: Կտավի ստորին հատվածում ջրային հատված՝ ներքևում նավակ, վրան ոտնաթաթերով իրար կպած, զուգահեռաբար պառկած երկու երիտասարդ ննջեցյալ աղջիկներ, նրանց կողքին ծաղկամանով բարձր բույս և մեծ ձկան խորհրդանիշ:
Հեղինակ՝ Ալբերտ Նորիկի Հակոբյան (1958)Նյութը՝ կտավ,յուղաներկՉափս՝ 100*90Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-609/1