Բրոշյուր՝ «Ջութակի սոնատը հայկական երաժշտության մե...
Բրոշյուր՝ «Ջութակի սոնատը հայկական երաժշտության մեջ»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գրքույկ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Ջութակի սոնատը հայկական երաժշտության մեջ» բրոշյուրը հրատարակվել է «Գիտելիք» ընկերության հրատարակչությունում: Բրոշյուրը դասախոսների համար մեթոդական ուղեցույց է, որում հեղինակը ներկայացնում է սոնատի՝ որպես երաժշտական ժանրի հիմնական առանձնահատկությունները, այդ ժանրի ձևավորման ուղիները, հետևում է ջութակի սոնատի զարգացմանը եվրոպական և հայկական երաժշտության մեջ, ավելի հանգամանորեն կանգ առնելով Հարո Ստեփանյանի, Ա.Խաչատյանի, Ա.Բաբաջանյանի, Տ.Մանսուրյանի ստեղծագործությունների վրա: Հատուկ ուշադրություն է դարձվում Ա.Խաչատրյանի Ջութակի և դաշնամուրի սոնատի վրա, որը կոմպոզիտորը գրել է 1932թ-ին, դեռևս Մոսկվայի կոնսերվատորիայում սովորելու տարիներին: Հեղինակը ջութակի սոնատը բնութագրում է որպես գեղեցիկ և յուրօրինակ ստեղծագործություն, որը դուրս է գալիս սոնատի ավանդական ձևից, առանձնանում է հստակ ռիթմով, ներդաշնակությամբ և արտահայտում է ժողովրդական հսկայական երջանկության և համընդհանուր ցնծության զգացողություն: Տեքստը՝ հայերեն:
Հեղինակ՝ Ա. ԲուդաղյանՆյութը՝ Թուղթ, տպագիրՆվիրատու՝ Արմեն ԲուդաղյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984թ.թերթ՝ 16Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1815
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-1931