Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշեգոտուն հագցված է փոքր,թամբաձև ,կիսալուսնաձև կտրվածքներով ճարմանդը և 15 ուղղանկյուն-քառանկյուն,երկարավուն,մի կողմում ցորենի հատիկաձև ելուստով զարդատախտակներ:Ունի հատիկանախշ,եռաձև մասնիկներից բաղկացած ժանյակ:Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկաով,իսկ հարդարումը՝փորագրման,սևադապատման,հատիկանախշման,ոսկեջրման միջոցով:Հիմնական զարդանախշերը ոճավորված բուսանախշեր են,յուրաքանչյուր զարդատախտակի վրա մեկ ուղիղ գծով պատկերված են երեքական բազմաթերթ ծաղիկ:
Լայնություն (սմ)՝ 1,8Երկարություն (սմ)՝ 63Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջ XX դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4877/1
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-620