Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ կաշեգոտու վրա հագցված են երկարավուն, թամբաձև ճարմանդը, 9 նեղ զարդագոտի, երկու զույգ թռչնագլխի պատկերով և երկու երկարավուն զարդատախտակներ, ինչպես նաև փոկի միջոցով ամրացված են յոթ ծաղկաձև, ուռուցիկ, վեց հատ ծաղկեփնջաձև զարդակոճակներ: Աշխատանքը կատարված է ձուլման, կռման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել է: Կաշեգոտու ծայրի անշարք ամրացված զարդատախտակների հակառակ կողմում փորագրված է դաշույն, ձուկ, թռչուն, իսկ ստորին մասում կա թվագրություն՝ «1898»: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  295.1 Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4123/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-534