Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 2 մասից կազմված ճարմանդը, 2 լուսնաձև վերջավորությամբ զարդատախտակ, 3 խաչաձև և 4 աստղաձև զարդակոճակներ։ Ճարմանդը, զարդատախտակները և զարդակոճակները ունեն մեկական գմբեթաձև ելուստ։ Զարդատախտակներն ու Ճարմանդի մասրն ունեն 2-ական շրջանաձև անցքեր։ Փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր։
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք- ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջ XX դարի սկիզբՔաշ (գր)՝ 256.9Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
670/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-89