Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա մետաղյա և բամբակյա թելից հյուսած փոկերի միջոցով ամրացված են գորտաձև, զույգ թռչնագլխի պատկերով և ծաղկաձև վերջույթով 2 մասից կազմված ճարմանդը, բացվող կոկոնի ձև ունեցող վերջավորությամբ և դարձյալ զույգ թռչնագլխի պատկերով 2 զարդատախտակ, 1 աստղաձև, 3 խաչաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա 1 գմբեթաձև ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով վրան պատկերվել են ոճավորված բուսական և կենդանական և թռչնակերպ զարդամոտիվներ։
Նյութը՝ արծաթ, սևադ, երկաթ, կաշի, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք- ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջ XX դարի սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1166/4
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-199