Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դարչնագույն և աղյուսագույն հիմնագույնով դաշտի գլխավոր զարդանախշը շեղանկյունիներ են , որոնցից կենտրոնական հինգում հաջորդաբար պատկերված են թռչուններ և կենդանիներ: Կենտրոնական մասում՝ ոճավորված սիրամարգ է, հաջորդ վարդյակներում՝ դեպի սիրամարգն ուղղված եղնիկներ են՝ թռիչքի պահին, մյուս երկուսում՝ ձուկը բերանին արագիլներ են: Հիմնագույնը՝ մեկընդմեջ կրկնվող բաց և մուգ դարչնագույնն է: Դաշտի երկու կողմերում, իրար զուգահեռ հաջորդում են խաչակենտրոն, ոճավորված չորս ծաղկաթերթիկներով կապույտի և դարչնագույնի համադրությամբ շեղանկյունիներ: Դաշտի ազատ մասերում տարբեր ծաղկամոտիվներ են: Եզրագոտին՝ երկու նեղ, միանման թեք շեղանկյունիներով, լայնը՝ իրար մեջ մտած բազմերանգ ծաղկաշղթաներով: Ունի կարպետահյուս մաս, կարճ ծոպեր:
Խտությունը՝ 50 x 40 հանգույց
Հանգույցի տիպը՝ 1.5
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն
Գույները՝ բնական, արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Նկարիչ՝ Հակոբ Քեշիշյանի էսքիզովԼայնություն (սմ)՝ 115Երկարություն (սմ)՝ 243Նյութը՝ ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Երևան, «Հայգորգ» ա/մՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2357